Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի տեղափոխության մասին։
Համաձայնագիրը նախատեսված է հինգ տարով։ Գերմանական ակումբը հարձակվողի համար կվճարի 38 մլն։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: