Պաշտոնական. Կարիմ Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի տեղափոխության մասին։

Համաձայնագիրը նախատեսված է հինգ տարով։ Գերմանական ակումբը հարձակվողի համար կվճարի 38 մլն։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: