«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել Էրլինգ Հոլանդի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ պայմանավորվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության շուրջ:

Նորվեգացի հարձակվողն անգլիական ակումբին կմիանա 2022 թվականի հուլիսի 1-ին:

«Սիթիի» պաշտոնական կայքը միաժամանակ տեղեկացնում է, որ դեռևս պետք է ավարտին հասցվեն ֆուտբոլիստի  անհատական պայմանագրի որոշ կետեր: Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում խփել է 21 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո: