«Ատլետիկի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջերում հայտնում է, որ կիսապաշտպան Ռաուլ Գարսիան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
35-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Իսպանացի կիսապաշտպանը բասկյան ակումբում հանդես գալիս 2015 թվականից, որտեղ տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկոյից»։
Այս ընթացքում Ռաուլ Գարսիան «Ատլետիկի» կազմում անցկացրել է 293 խաղ և դարձել 80 գոլի հեղինակ։