Հայտնի է «Բարսելոնայի»՝ ամառային տրանսֆերային գլխավոր նպատակը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է ամռան համար:

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ մյունխենյան ակումբը մտադիր չէ ամռանը բաց թողնել 33-ամյա ֆուտբոլիստին, սակայն հարձակվողն ինքն է ցանկանում հեռանալ և գտնել նոր մարտահրավեր:

Լևանդովսկուն հրավիրելու տարբերակին հավանություն է տվել ինչպես կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան, այնպես էլ գլխավոր մարզիչ Չավին։

Լեհ ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին կարծում է, որ «Բավարիային» հնարավոր է համոզել սկսել բանակցությունները, տրանսֆերի արժեքը կարող է կազմել 40 միլիոն եվրո։