«Նապոլիի» նախագահը Լուչիանո Սպալետտիի ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հաստատել է, որ Լուչիանո Սպալետտին կշարունակի գլխավորել թիմը հաջորդ մրցաշրջանում։

«Մարզիչն ամենաբարձր մակարդակի պաշտոն է։ Ես նրան նշանակել եմ ոչ թե խաղերի համար, այլ այն պատճառով, որ նա սինյոր Սպալետտին է։ Լուչիանոն 2 տարվա պայմանագիր է կնքել՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նա մնում է այստեղ։

Իմ կարծիքով՝ Սպալետտին հիանալի մարզիչ է և լուրջ անձնավորություն. երկու գործոն, որոնք ինձ ստիպում են մտածել, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: