Ֆեդերիկո Բերնարդեսկին մերժել է «Լացիոյի» առաջարկը

«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին շարունակում է բանակցություններ վարել «Լացիոյի» հետ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբն իտալացի ֆուտբոլիստին տարեկան 1,6 միլիոն եվրո աշխատավաձ է առաջարկել, սակայն դա բավարար չէ իտալացի ֆուտբոլիստի համար։ Նշվում է, որ «Յուվենտուսում» Ֆեդերիկոն մեծ գումար է ստանում։

Հիշեցնենք, որ Բերնարդեսկիի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է հունիսին և չի երկարաձգվի։ Այս մրցաշրջանում վինգերն անցկացրել է 33 հանդիպում, դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։