Ռոնալդուի քույրը հավանել է գրառումը, որը Կրիշտիանուին հորդորում է հեռանալ «ՄՅու»-ից

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատիա Ավեյրոն, հավանել է պորտուգալացի ֆուտբոլիստի երկրպագուների էջի գրառումը, որտեղ ասվում է, որ նա պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», քանզի ակումբը հաջորդ մրցաշրջանում չի խաղալու Չեմպիոնների Լիգայում։

«Շատ տխուր է տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդում» այս իրավիճակում: Այժմ մենք առանց ուղեգրի ենք Չեմպիոնների Լիգայում։ Կրիշտիանուն չպետք է մնա՝ ակումբի հանդեպ իր սերն ապացուցելու համար, դրա ամենավառ ապացույցն այն էր, երբ նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ ստանալով «Մանչեսթեր Սիթից» առաջարկ, որն ունի շատ ավելի լավ կազմ, մարզիչ և հաջողություններ:

Այժմ Կրիշտիանուն պետք է մտածի իր մասին։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ հազար տարի կապրի: Կրիշտիանու, դու դեռ 4 կամ 5 տարի ունես քո կարիերայում: Փնտրի՛ր լավագույն թիմին հիմա, քանի որ արժանի ես դրան և որովհետև դեռ շատ տիտղոսներ պետք է նվաճես»,- ասվում է Ռոնալդուի երկրպագուների գրառման մեջ: