«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Mundo Deportivo-ին հայտնել է, որ Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» պայմանավորված է միայն կատալոնացիների ֆինանսական դժվարություններով։
«Ես շատ բան չեմ ասի այդ մասին, որպեսզի անհարգալից չլինեմ այլ նախագծերի նկատմամբ։ Միայն մեր նախագիծը չէ, որ լավն է: «Սիթին» նվաճում է տիտղոսներ, պայքարում է դրանց համար:
Եթե Հոլանդն իսկապես տեղափոխվում է «Սիթի», ապա դա «Բարսայի» ֆինանսական դժվարությունների պատճառով է, ես դրանում կասկած չունեմ: Այդ գործարքը դժվար էր իրականացնել ֆինանսական պատճառներով»,- ասել է կատալան մասնագետը: