Թոմաս Տուխելի և Մարկոս Ալոնսոյի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել

Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի «Չելսի» – «Վուլվերհեմփթոն» հանդիպման (2:2) ընդմիջմանը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։

Ընդմիջմանը 31-ամյա ֆուտբոլիստին փոխարինեց Սաուլը։ Ինչպես ավելի ուշ ասաց Տուխելը՝ Ալոնսոն փոխարինվել է ոչ թե վնասվածքի պատճառով, այլ մարզչական շտաբի որոշմամբ։

Լրագրող Նաթան Գիսինգի փոխանցմամբ՝ ընդմիջմանը պաշտպանը լուրջ կոնֆլիկտ է ունեցել գերմանացի մարզչի հետ, ով դժգոհ է եղել առաջին խաղակեսում իսպանացու ցուցադրած խաղից։ Նշվում է, որ Ալոնսոն պատրաստվում է այս ամռանը հեռանալ «Չելսիից»: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։