Դիմիտրի Պայեն ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ

«Մարսելի» հարձակվող Դիմիտրի Պայեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի մկանի պատռվածք։

Պայեն վնասվածք է ստացել Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի «Ֆեյենորդի» դեմ պատասխան խաղի առաջին խաղակեսում (0:0):

35-ամյա Պայեն 2021/22 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Մարսելի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։