Խոսեպ Գվարդիոլան հաջողության չի հասել Ֆերնանդինյոյի հետ բանակցություններում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի կարողացել համոզել կիսապաշտպան Ֆերնանդինյոյին մնալ թիմում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետը ցանկանում էր, որ 37-ամյա բրազիլացին երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, սակայն ֆուտբոլիստը չի փոխել մրցաշրջանի ավարտից հետո հայրենիք վերադառնալու որոշումը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» փոխարինող կփնտրի կիսապաշտպանին։

Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2013 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։