Նեյմար. «Սոցցանցերն այսօր շատ վտանգավոր են ցանկացած մարդու համար»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է սոցիալական ցանցերի բացասական ազդեցության մասին.

«Ինտերնետը կարող է ֆուտբոլիստներին շատ արագ օգնել կամ վնասել: Կարծում եմ, որ սոցիալական մեդիան ավելի շատ ցավեցնում է մեզ, քան օգնում:

Որովհետև եթե լավ ես խաղում ու նայում սոցցանցերին, լավ նորություններ ես տեսնում ու ուրախանում։ Բայց երբ վատ ես խաղում, սխալվում ես ու մտնում սոցցանցեր, գլուխդ սկսում է ցավել։

Քննադատությունները հանգիստ չեն տալիս ֆուտբոլիստներին: Սոցցանցերն այսօր շատ վտանգավոր են ցանկացած մարդու համար»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։