Յուրգեն Կլոպ. «Կցանկանայի նստել այստեղ և ասել, որ հաջորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին և գնահատել իր թիմի չեմպիոնական շանսերը (1:1).

«Մենք մեկ միավորով ավելին ունենք, քան երեկ։ Բայց ես կցանկանայի տեսնել, որ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» պարտվում են Պրեմիեր Լիգայի մնացած բոլոր հանդիպումներում, և ամեն ինչ մնում է այնպես, ինչպես հիմա է։ Հիանալի կլիներ, բայց դա տեղի չի ունենա:

Կցանկանայի նստել այստեղ և ասել, որ հաջորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի։ Բայց խնդիրն այն է, որ դա նույնպես տեղի չի ունենա: Մենք մտածում ենք միայն հաջորդ հանդիպման մասին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։