Թոմաս Տուխելը խոսել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում գրանցած արդյունքի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է «Վուլվերհեմփթոնի» 36-րդ տուրի հանդիպումը (2:2).

«Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներին հիշեցրի, որ հավատարիմ մնան ծրագրին: Մենք 2-0 հաշվով առաջ էինք անցել հաշվի մեջ և սկսել չափազանց շատ ռիսկի դիմել: Կարծես հակառակորդին հրավիրում էինք հակագրոհի ու լավ հնարավորություններ ստեղծելու։

Մենք դադարեցինք վտանգավոր պահեր ստեղծել, չկարողացանք հաջողության հասնել, սխալներ թույլ տվեցինք դրիբլինգի դիմելիս։ Ինչ-որ պահի մենք սկսեցինք խաղալ այնպես, կարծես պարտվում ենք 0-2 հաշվով, այլ ոչ թե հաղթում: Մենք փորձեցինք փոխել խաղի ընթացքը, և ես վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում էր, անհրաժեշտ կլինի վերանայել հանդիպումը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Football.London-ը։