«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Թիլեմանսը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բելգիացուն հավակնում է գնել «Արսենալը», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել մոտ 46 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Թիլեմանսը մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։