«Արսենալը» պատրաստ է խոշոր գումար առաջարկել Յուրի Թիլեմանսի համար

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Թիլեմանսը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բելգիացուն հավակնում է  գնել «Արսենալը», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել մոտ 46 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Թիլեմանսը մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։