Նեմանյա Մատիչը կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ է գտել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա սերբը որոշել է միանալ իտալական ակումբին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո։

Այս մրցաշրջանում Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 32 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։

Ապրիլի 15-ին ֆուտբոլիստը հայտարարեց, որ չի երկարաձգելու պայմանագիրը և այս ամառ կլքի ակումբը։