Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպումը (2:1).
«Ես գոհ եմ, բայց մենք պետք է վերլուծենք հանդիպումը և պարզենք, թե ինչն էր մեզ պակասում: Թիմը պատրաստ էր պայքարել մինչև վերջ։ Հավասար հանդիպում էր, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք հաղթել։ Մենք «Բարսելոնան» ենք, մենք պետք է ավելի լավը դառնանք, ավելի կենտրոնացած լինենք և պայքարենք տիտղոսների համար: Հիմա մենք ավելի շատ հնարավորություններ ունենք երկրորդը լինելու, բայց ես ցանկանում եմ պայքարել տիտղոսների համար։ Մենք չենք կարող ևս մեկ տարի անցկացնել առանց մրցունակ լինելու»,- ասել է մարզիչը: