«Բարսելոնան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկու տարվա պայմանագիր կնքել, ըստ որի՝ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 13 միլիոն եվրո։
«Բարսելոնան» ցանկանում է Ասպիլիկուետային ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2022 թվականի ամռանը։