Ժերար Պիկեն խոսել է Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապպեի խաղային որակների մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին իր կարծիքով։

«Հոլանդն ու Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են. Նրանք շատ երիտասարդ են և պոտենցիալ ունեն՝ նվաճելու «Ոսկե գնդակը»:

Դժվար է ընտրել լավագույնին»,- ասել է Պիկեն Sky Sports-ին տված հարցազրույցում։