«Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է գալիք Աշխարհի առաջնության մասին, որը կանցկացվի Քաթարում։
«Այս մրցաշրջանում ես շատ էի ցանկանում հաղթել Չեմպիոնների Լիգայում բայց, ցավոք, դա մեզ չհաջողվեց։ Հիմա ցանկանում եմ 2022 թվականն ավարտել Աշխարհի չեմպիոնի տիտղոսով։
Պատրաստվում եմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա, այս հաղթանակի համար կյանքս կտամ:
Ես երկու անգամ խաղացել եմ այս մրցաշարում և գիտեմ, թե դա ինչ է։ Կփորձեմ տուն տանել այդ բաղձալի գավաթը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը: