Դորտմունդի «Բորուսիան» գտել է Էրլինգ Հոլանդի հավանական փոխարինողին

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայով, հայտնում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը արգենտինացուն առաջարկում է պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։

Բացի այդ, ղեկավարությունը մտադիր է 28-ամյա հարձակվողին գլխավոր դեր տալ ակումբում հարձակվող Էրլինգ Հոլանդի հավանական հեռանալուց հետո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի»  հետ ավարտվում է այս ամառ։

Այս մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո: