«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան դեռևս համաձայնության չի եկել որևէ այլ ակումբի հետ, տեղեկացրել է արգենտինացի ֆուտբոլիստի գործակալ Խորխե Անտունան։
«Պաուլոն կենտրոնացած է բացառապես մրցաշրջանի եզրափակիչ հատվածի վրա. առաջնության և Իտալիայի գավաթի եզրափակչի վրա: Ներկայումս Իտալիայի և արտերկրի որևէ թիմի հետ համաձայնություն ձեռք չի բերվել»,- Խորխե Անտունայի խոսքերն է մեջբերում լրագրող Ռոմեո Ագրեստին:
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է այս ամռանը: