«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից և չի երկարաձգի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը դեռևս հունվարին էր ցանկանում փոխել ակումբային գրանցումը, սակայն այնժամ «Յունայթեդը» չկարողացավ համաձայնության գալ «Նյուքասլի» հետ։ Նշվում է, որ Լինգարդը չի դիտարկել անգլիական ակումբում մնալու տարբերակը:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: