Դիբալայի գործակալ. «Պաուլոն դեռևս համաձայնության չի եկել որևէ ակումբի հետ»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան դեռևս համաձայնության չի եկել որևէ այլ ակումբի հետ, տեղեկացրել է արգենտինացի ֆուտբոլիստի գործակալ Խորխե Անտունան։

«Պաուլոն կենտրոնացած է բացառապես մրցաշրջանի եզրափակիչ հատվածի վրա. առաջնության և Իտալիայի գավաթի եզրափակչի վրա: Ներկայումս Իտալիայի և արտերկրի որևէ թիմի հետ համաձայնություն ձեռք չի բերվել»,- Խորխե Անտունայի խոսքերն է մեջբերում լրագրող Ռոմեո Ագրեստին:

Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է այս ամռանը: