«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 1:3 հաշվով պարտությունը։ Իսպանական ակումբը 2 խաղի արդյունքով դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
«Մենք մոտ էինք հաջողությանը, բայց չկարողացանք դուրս գալ եզրափակիչ։ Ամեն ինչ պարզ է: Առաջին խաղակեսը միջակ էր: Մենք բավականաչափ լավ չխաղացինք, թեև շատ ջանքեր չգործադրեցինք։ Խփած գոլից հետո ավելի լավ խաղացինք։ Մենք գտանք մեր ռիթմը, և ֆուտբոլիստները սկսեցին ավելի վստահ գործել։
Մադրիդի «Ռեալն» առաջ նետվեց մեծ ուժերով։ Էդեր Միլիտաոն, Ռոդրիգոն, Վինիսիուսը, Բենզեման…: Նրանք բոլորը տուգանային հրապարակում էին: Մադրիդի «Ռեալն» անընդհատ փոխանցումներ էր կատարում եզրերից և ի վերջո 2 գոլ խփեց: Մեզ չհաջողվեց խաղալ մեր սովորական բարձր մակարդակով։ Ֆուտբոլիստները զգացին ճնշումը, և դա նորմալ է կիսաեզրափակիչ փուլի համար: Այդպիսին է խաղը: Մենք պետք է ընդունենք դա»,- ասել է 51-ամյա մասնագետը: