«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը 2022 թվականի ամռանը, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են «Չելսին», «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը»: Թեև ՊՍԺ-ն նույնպես դեմ չէ պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ, վերջինս, ըստ լուրերի, մարտահրավեր է փնտրում արտասահմանում:
RMC-ն պնդում է, որ կիսապաշտպանի ներկայացուցիչներն ամիսներ շարունակ բանակցություններ են վարում եվրոպական ակումբների հետ, մինչդեռ անձամբ Տչուամենին տրամադրված է մրցաշրջանը «Մոնակոյի» կազմում հաջող ավարտելու և ակումբին օգնելու Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հարցում: