Մայիսի 4-ին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց լրացուցիչ ժամանակում «սերուցքայինների» հաղթանակով՝ 3:1 հաշվով։
«Արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման լրացուցիչ ժամանակում անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Ֆրանսիացին այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 43 պաշտոնական խաղում խփել է 43 գոլ։ Այսպիսով, նա կրկնեց Ալֆրեդո դի Ստեֆանոյի (1956/57) և Ուգո Սանչեսի (1986/87) նվաճումները։
Ակումբային ռեկորդը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին՝ 61 գոլ 2014/15 մրցաշրջանում։