«Բարսելոնան» կարող է նոր պայմանագիր առաջարկել Մեմֆիս Դեպային, հայտնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը մտադիր է իր կազմում պահել 28-ամյա ֆուտբոլիստին և մտածում է երկարաձգել նրա հետ համաձայնագրի ժամկետը:
Ակումբի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ևս մեկ հնարավորություն տալ հոլանդացուն:
Հոլանդացու գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: