CHAMPIONS LEAGUE. ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ եզրափակիչում թիմերի հավանական մեկնարկային կազմերը ըստ սեփական վարկածի

Մայիսի 28-ին՝ ժամը 23:00-ին, Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը:

Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթանակի համար կպայքարեն «Լիվերպուլն» ու «Ռեալը»:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի՝ հավանական մեկնարկային կազմերը.

«Լիվերպուլ». Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ, Կոնատե, Վան Դեյկ, Ռոբերտսոն, Հենդերսոն, Ֆաբինյո, Կեյտա, Սալահ, Մանե, Դիաս:

«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Մենդի, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Վալվերդե, Բենզեմա, Վինիսիուս Ժունիոր: