«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տնային խաղում «Բրենթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0), որում նա դարձավ գոլի հեղինակ:
«Մրցաշրջանի վերջին տնային խաղում մենք ցանկանում էինք լավ արդյունք և լավ խաղ ցուցադրել: Գիտենք, որ մեր մակարդակն այն չէր, ինչ սպասում էինք, բայց մրցաշրջանի վերջին հանդիպմանը մենք լավ խաղացինք տանը։ Առջևում 2 հանդիպում կա, ուստի պետք է կենտրոնանալ դրանց վրա:
Երկար ժամանակ է, ինչ ես գոլ չէի խփել: Իհարկե, ես ուրախ եմ, բայց այս թվերն ինձ համար կարևոր չեն: Ինձ համար կարևոր է տիտղոսների քանակը, այլ ոչ թե գոլերի»,- ասել է Ֆերնանդեշը Sky Sports-ին տված հարցազրույցում: