«Վիլյառեալի» 3 ֆուտբոլիստի մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ խաղին հարցականի տակ է

«Վիլյառեալի» միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Արնո Դանժուման, Ժերար Մորենոն և Յերեմի Պինոն կարող են բաց թողնել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլի» հետ պատասխան հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է «Դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:

«Ժերարը մարզվել է ընդհանուր խմբում: Հուսով եմ, որ նա կկարողանա մասնակցել: Դանժուման խնդիրներ ուներ և նրա մասնակցության հարցը կորոշվի վաղը»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վիլյառեալը» պարտվել էր (0:2): Պատասխան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։