Արթուր Ազարյանը՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ

Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած առաջին խաղում հաղթել էր անգլիական ակումբը՝ 4:3: