«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ գումար կհատկացնի Էրիկ տեն Հագին տրանսֆերների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մոտ 180 միլիոն եվրո կհատկացնի Էրիկ տեն Հագին, ով ամռանը կգլխավորի անգլիական ակումբը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի մասնագետը ցանկանում է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի, «Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերի և «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսի հետ:

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ թիմից կհեռանան Էրիկ Բային, Ֆիլ Ջոնսը, Անտոնի Մարսիալը, Ալեքս Տելեսը և Արոն Վան-Բիսական։