Ֆեդերիկո Վալվերդե. «Կրելով ««Ռեալի» մարզաշապիկը՝ դու պարտավոր ես հաղթել ամեն ինչ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից սպասելիքներով, որը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

«Նման հանդիպումներում շատ բան կախված է նյարդերից և հոգեբանությունից։ «Ռեալում» մենք պատրաստ ենք հայտնվել լավ և ոչ այնքան լավ իրավիճակներում։ Մենք բնավորություն ունենք, և երիտասարդներն իրենց մեծ ներդրումն ունեն, այդ թվում՝ փորձառու ֆուտբոլիստների շնորհիվ։

Երբ դու կրում ես «Ռեալի» մարզաշապիկը, պարտավոր ես ամեն ինչ հաղթել։ «Մանչեսթեր Սիթին» հիանալի ակումբ է»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: