Մոհամեդ Սալահ. «Ցանկանում եմ նորից հաղթել Չեմպիոնների Լիգայում»

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի՝ «Վիլյառեալի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ունեցած հավակնությունների մասին:

Սալահն ասել է, որ կուզենար նորից զգալ հաղթանակի բերկրանքը Չեմպիոնների Լիգայում:

«Նախորդ անգամ ՉԼ- ում հաղթելուց հետո ստացած տպավորությունները անմոռանալի էին: Ցանկանում եմ նորից հաղթել ՉԼ-ում:

Համաճարակի պատճառով անցյալ տարի լիարժեք չտոնեցինք հաղթանակը, ուզում են կրկին զգալ այդ ուրախությունը»,- Սալահի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծաառայությունը:

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին։

ԱՊԼ-ում «Լիվերպուլը» 79 միավորով 2-րդն է, 1 միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: