«Լիվերպուլը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Լիվերպուլը» կպայքարի 23-ամյա ֆուտբոլիստի համար:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մերսիսայդցիները» արդեն հարցում են կատարել Ռայսի տրանսֆերի վերաբերյալ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։