Հուսեմ Աուարը կարող է տեղափոխվել Իտալիա

«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն, 24-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, իսկ պայմանագիրը երկարաձգելու պայմանավորվածություն չկա։

Ֆուտբոլիստին հավակնում են «Միլանը» և «Յուվենտուսը»:

Այս մրցաշրջանում Հուսեմ Աուարը «Լիոնի» կազմում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։