Դեկլան Ռայսը՝ անգլիական գրանդի թիրախում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Լիվերպուլը» կպայքարի 23-ամյա ֆուտբոլիստի համար:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մերսիսայդցիները» արդեն հարցում են  կատարել Ռայսի տրանսֆերի վերաբերյալ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։