«Յուվենտուսը» հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով, հայտնում է TyC Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դիմել է ակումբի ղեկավարությանը 29-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելու խնդրանքով։
Արգենտինացու պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։