«Բավարիան» մտադիր չէ բաժանվել Դայո Ուպամեկանոյից

«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն  չի հեռանա թիմից, հաղորդում է գերմանական մամուլը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Բարսելոնան»։ «Բավարիան» բացառել է պաշտպանի վաճառքը:

«Բավարիայի» հետ ֆրանսիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։