Նաբիլ Ֆեկիրը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

Ըստ Estadio Deportivo-ի, ֆուտբոլիստով հետաքրքրված է «Էվերթոնը»:

«Իրիսները» մտադիր են ուժեղացնել  կազմը  և կփորձեն ձեռք բերել ֆրանսիացի ֆուտբոլիստին:

Գործարքը կարող է կայանալ առաջիկա ձմռանը:

Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը 10 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: