Միլանի «Ինտերի» պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիները» պատրաստ են իտալացու հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Դ’Ամբրոզիոն Ա Սերիայում անցկացրել է 16 խաղ՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։