Սեզար Ասպիլիկուետան համոզում է «Չելսիի» ղեկավարությանը բաց թողնել իրեն իսպանական ակումբ

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հույս ունի այս ամառ տեղափոխվել «Բարսելոնա»: Նա բանակցություններ է վարում, որպեսզի անգլիական ակումբն իրեն բաց թողնի, հայտնում է Sport.es-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա պաշտպանի և «Չելսիի» միջև պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը, նախատեսում էր համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։

Այս մրցաշրջանում Ասպիլիկուետան բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։