Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի Կիլիան Մբապպեի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ամռանը կտեղափոխվի Արքայական ակումբ։

Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապպեն արդեն որոշել է տեղափոխվել «Ռեալ», սակայն այդ մասին կհայտարարի միայն մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում 23-ամյա Կիլիան Մբապպեն բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։