«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղում (3:2) տարած հաղթանակը:
«Առաջին խաղակեսն անհաջող ստացվեց. թիմը հոգնած տեսք ուներ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։
Մենք հասանք մեր նպատակին, քանի որ տքնաջան աշխատեցինք և հավատացինք հաջողությանը։
Լյուկ դե Յոնգի գոլը մեզ շատ բան տվեց: Նա լուրջ պրոֆեսիոնալ է:
Բարդ հանդիպում էր, բայց կարևորը արդյունքն է: Ես գոհ եմ թիմի աշխատանքից»,-ասել է կատալան մասնագետը: