Չավի. «Մենք հասանք մեր նպատակին, քանի որ տքնաջան աշխատեցինք և հավատացինք հաջողությանը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղում (3:2) տարած հաղթանակը:

«Առաջին խաղակեսն անհաջող ստացվեց. թիմը հոգնած տեսք ուներ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։

Մենք հասանք մեր նպատակին, քանի որ տքնաջան աշխատեցինք և հավատացինք հաջողությանը։

Լյուկ դե Յոնգի գոլը մեզ շատ բան տվեց: Նա լուրջ պրոֆեսիոնալ է:

Բարդ հանդիպում էր, բայց կարևորը արդյունքն է: Ես գոհ եմ թիմի աշխատանքից»,-ասել է կատալան մասնագետը: