Դիոգո Ժոտա. «Մենք կպայքարենք հանուն չեմպիոնության»

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ գրանցած ոչ-ոքին (2:2).

«Խաղը չափազանց լարված էր, «Սիթին» լավ է խաղում տանը: Մենք պայքարեցինք մինչև վերջ, փորձեցինք նրանց դեմ խաղալ այնպես, ինչպես նրանք չէին սպասի։

Մենք կարող էինք նրանցից մեկ-երկու գնդակ խլել ու ստեղծել մեր հնարավորությունները։

Ամենակարևորը գոլային պահերն իրացնելն է։ Մենք կպայքարենք հանուն չեմպիոնության»,- Ժոտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։