Մասիմիլիանո Ալեգրի. «Նախընտրում եմ, որ ինձ հաղթանակից հետո քննադատեն վատ խաղի համար»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակն Ա Սերիայի 32-րդ տուրի խաղում (2:1):

«Ես չեմ սիրում պարտվել, ուստի նախընտրում եմ, որ ինձ քննադատեն հաղթանակներից հետո լավ չխաղալու համար: Ոչ ոք չի հիշում, թե մենք ինչպես խաղացինք նախորդ կիրակի, միայն այն են հիշում, որ «Ինտերը» շարունակում է պայքարել Սկուդետտոյի համար։

Ես սիրում եմ քննադատություններ լսել, բայց որոշ լրագրողներ մի փոքր չափն անցնում են, և դա նյարդայնացնում է։

Խոսքը միայն «Յուվենտուսի» մասին չէ, այլ ընդհանրապես ֆուտբոլի: Հուսով եմ, որ ապագայում մարդիկ կվերադառնան խաղի հիմունքների քննարկմանը. ինչպե՞ս է ֆուտբոլիստը ստանում գնդակը և այդպես շարունակ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: